Համակարգային հիվանդություններ
Ռևմատոիդ արթրիտ. Զարուհի Սաֆարյան. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:
Ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով և ներքին օրգանների համակարգային ախտահարումներով: Քանի որ այն քրոնիկական հիվանդություն է, ընթանում է հաճախակի սրացումներով, կարող է բերել վաղ հաշմանդամության և կյանքի տևողության կրճատման:
Աշխարհում ռևմատոիդ արթրիտը հանդիպում է բնակչության 0,5-2%-ի մոտ, իսկ հիվանդացության կին-տղամարդ հարաբերակցությունը 3:1 է: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է 40-55 տարեկանում:
Դասակարգումը
Ըստ դասակարգման հիվանդությունը բաժանում են. սերոդրական, երբ ռևմատիկ գործոնը դրական է, և սերոնեգատիվ, երբ ռևմատիկ գործոնը բացասական է:
Ըստ կլինիկական ստադիաների լինում է՝ շատ վաղ շրջանի` մինչև 6 ամիսը, վաղ շրջան՝ 6 ամսից մինչև 1 տարի, ախտանիշների արտահայտված շրջան` 1 տարի և ավելի, և չորրորդ ստադիա, երբ հիվանդությունը 2 տարուց ավելի է տևում, և առկա են բարդություններ:
Ըստ ակտիվության հիվանդությունը բաժանվում է 0-3 աստճանի: Ըստ ռենտգեն հետազոտության տարբերում են հիվանդության 4 աստիճան. առաջին աստիճանի ժամանակ առկա է հարհոդային օստեոպորոզ, երկրորդ աստիճանի դեպքում` օստեոպորոզ, հոդաճեղքի նեղացում և եզակի էրոզիաներ, երրորդ աստիճանում` բոլոր ախտանիշներն առկա են, կան բազմաթիվ էրոզիաներ ու ենթախախտեր, իսկ չորրորդ աստիճանում կարող է լինել անգամ ոսկրային անկիլոզ:
Հիվանդության էթիոլոգիան
Էթիոլոգիան անհայտ է մինչ այսօր, կան ենթադրվող պատճառներ: Ժառանգական նախատրամադրվածությունն է՝ ընտանիքում հարազատներից մեկի մոտ առկա հիվանդությունը, հաջորդը՝ սթրեսներն են, որոնք, միանշանակ, նպաստում են հիվանդության զարգացմանը: Պատճառ կարող են լինել որոշակի վիրուսային վարակները, բակտերիանները:
Կլինիկական դրսևորում
Գանգատներն են՝ ընդհանուր թուլություն, սուբֆեբրիլ ջերմություն, քաշի նվազում, ախորժակի անկում, հոդացավեր՝հատկապես սիմետրիկ դաստակների պրոքսիմալ հոդերի ախտահարումով: Հարկ է օբյեկտիվ զննման ժամանակ պարզել` քանի՞ հոդ է այտուցված, կա՞ն տեղային այտուցներ, հիպերէմիա՝ հարհոդային ջերմության բարձրացում, շարժումների սահմանափակում:
Բարդությունները
Բարդություններն են ներքին օրգանների ախտահարումները, օրինակ, սիրտ-անոթային՝ պերիկարդիտ, միոկարդիտ, շնչական համակարգի կողմից՝ թոքային ինտերստիցիալ հյուսվածքի ախտահարումներ, պլևրիտներ` համառ ընթացքով, ռևմատոիդ վասկուլիտ, նյարդային համակարգի ախտահարում, պոլինեյրոպաթիա, միելիտ: Այդպիսի բարդությունները վտանգավոր են կյանքի համար և կարող են հանգեցնել մահվան:
Ախտորոշումը
Լաբորատոր հետազոտությունների՝ արյան քննության ժամանակ, լինում են բարձր բորբոքային ցուցանիշներ՝ էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում (ՍՈԷ), C ռեակտիվ սպիտակուցի ցուցանիշի բարձրացում:
Կան նաև սպեցիֆիկ իմունոլոգիական հետազոտություններ՝ ՌՖ գործոնն արյան մեջ (ռևմատոիդ գործոն), իմունոգլոբոլին M, G, որոնք շատ անգամ լինում են դրական, սակայն բացասականը չի բացառում հիվանդության առկայությունը: Որոշվում է նաև A-CCP-ն որը հակամարմին է ցիտրուլինային պեպտիդի նկատմամբ:
Կատարվում է արյան կենսաքիմիական հետազոտություն, էլեկտրասրտագրություն, հարկ եղած դեպքում` էխոսրտագրություն, կրծքավանդակի ռենտգեն:
Կատարվում է հոդերի ռենտգեն հետազոտություն` գնահատելու հոդերի ախտահարման աստիճանը, էրոզիաների առկայությունը, ճեղքերի նեղացումը, ոսկրային խտության որոշումը, հոդերի սոնոգրաֆիա` հայտնաբերելու հեղուկի առկայությունը, հարհոդային բորբոքումները՝ տենոսինովիտները: Հիվանդության ախտորոշման համար ցուցված է նաև-ն ՄՌՏ:
Բուժումը
Բուժումը համակցված է` ուղղված նվազեցնելու հիվանդության ատիվությունը, բորբոքումը, ներքին օրգանների ախտահարումը ու հասնելու կլինիկալաբորատոր ռեմիսիայի, երբ պացիենտը չունի որևէ գանգատ և բոլոր լաբորատոր ցուցանիշները հասցված են նորմայի:
Դեղորայքային ընտրությունը, նախ, հորմոններն են՝ գլյուկոկորտիկոիդները` փոքր դոզաներով, և բազիսային` հիմնական բուժիչ դեղերը` մետոտրեքսատ, լեֆլունոմիդ և այլն:
Որքան վաղ փուլում է հիվանդությունը հայտնաբերվում, այնքան բուժման արդյունավետությունը բարձր է: Սակայն հիվանդությունը լիովին վերացնել հնարավոր չէ:
Հնարավո՞ր է կանխարգելել հիվանդության զարգացումը
Գոյություն չունի հիվանդության սպեցիֆիկ կանխարգելում, քանի որ այն աուտոիմուն պրոցես է` իմուն համակարգի ընկճումով:
Ի՞նչ դեր ունեն հիվանդության սրացման գործընթացում եղանակը, խոնավությունը
Դրանք ռիսկի գործոններ կարող են լինել, բայց ոչ առաջացման պատճառ:
Ինչպես բոլոր քրոնիկ հիվանդությունները, ռևմատոիդ արթրիտին նույնպես բնորոշ են սրացումները աշուն-գարուն սեզոններին:
Սննդի, ապրելակերպի դերը
Հայտնի է, որ ծխախոտը նպաստում է հիվանդության սրացմանը, վատացնում է բուժման ընթացքը, ուստի պացիենտին խորհուրդ է տրվում հրաժարվել ծխախոտից: Ալկոհոլը նույնպես ազդում է դեղորայքային բուժման արդյունավետության վրա, ներքին օրգանների՝ հատկապես լյարդի վրա:
Խորհուրդ է տրվում օգտագործել կաթնամթերք, միրգ-բանջարեղեն, ծովամթերք, որտեղ կան շատ միկրոէլեմենտներ, վիտամին D:
Ապրելու վայրը փոխելը` խոնավ և ցուրտ կլիմայից, արդարացվա՞ծ է:
Նման հետազոտություններ չկան: Պարզապես ռևմատոիդ պոլիարթրիտով հիվանդները սիրում են տաք եղանակ:
Նրանք զգայուն են եղանակի փոփոխությանը, անձրևին, բայց դա ևս հիվանդության զարգացման պատճառ չէ:
Իզմիրլյան բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ Զարուհի Սաֆարյան

Կարդացեք նաև

Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...


Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:
Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...


Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...


Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...


Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...


Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...


Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...


Ի՞նչ է պսորիազը:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...


«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...


1. Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:
Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական...


Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...


Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...


Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան...


Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն